00:15  ,  26 օգոստոսի, 2018

«Դինամոյի» պաշտպանը սեփական կիսադաշտից գոլ է խփել «Սպարտակին»

Մոսկվայի «Դինամոյի» ռուս պաշտպան Վլադիմիր Ռիկովը սեփական կիսադաշտից գոլի հեղինակ է դարձել «Սպարտակի» դեմ Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի խաղում: 82-րդ րոպեին 30-ամյա ֆուտբոլիստը կրճատել է հաշիվը, սակայն «Սպարտակը» հաղթել է 2:1 հաշվով:

Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Սպարտակ» - «Դինամո»՝ 2:1

Քվինսի Պրոմես, 7 (11մ), Լորենցո Մելգարեխո, 14 – Վլադիմիր Ռիկով, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում