17:08  ,  25 օգոստոսի, 2018

«Ուրալի» պաշտպանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիայի» կազմը համալրել է ռուս պաշտպան Վլադիմիր Խոզինը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել ռուսական «Ռոստով», «Մոսկվա», «Կռիլիա Սովետով», «Տորպեդո», «Ալանիա» եւ «Ուրալ» ակումբներում: Նա «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել Եկատերինբուրգի «Ուրալից», որի կազմում խաղում էր 2014 թվականից: Հայկական ակումբում Խոզինը հանդես կգա 29 համարի մարզաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով