11:15  ,  25 օգոստոսի, 2018

«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյան vs Ուեսլի Սո

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում օգոստոսի 25-ին կանցկացվի 7-րդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կմրցի ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

Նախորդ 6 տուրերում Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Հայ գրոսմայստերն ունի 3.5 միավոր եւ բաժանում է 2-5-րդ տեղերը, իսկ միանձնյա առաջատարը 4 միավոր հավաքած Ֆաբիանո Կարուանան է:

Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գավաթ», 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում