22:22  ,  24 օգոստոսի, 2018

ԱԱ. Հայաստանի 3 բռնցքամարտիկներ քառորդ եզրափակիչում են

Հայաստանի ներկայացուցիչներ Բենիկ Նիկողոսյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը նվաճել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող  բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիր:

64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն օգոստոսի 24-ին ուժեղ է գտնվել իրանցի Բիկդար Աբդուլհակիմիից, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթել է Մավրիտանին ներկայացնող Անտալիկա Էմանուելին:

Օգոստոսի 24-ին քառորդ եզրափակիչ էր դուրս եկել նաեւ 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, որը երկրորդ մենամարտում հաղթել էր վրացի Գիա Տոտլաձեին:

Հաջորդ մենամարտում հաղթելու դեպքում Հայաստանի ներկայացուցիչները կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանը երիտասարդական հավաքականի կազմում Բուդապեշտ էին մեկնել նաեւ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը ու 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, որոնք մեկնարկել էին պարտությամբ եւ լքել պայքարը:

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 7 բռնցքամարտիկներ իրավունք էին ստացել մասնակցելու երիտասարդական աշխարհի առաջնությանը, սակայն նրանցից երկուսը վնասվածքի պատճառով չեն մեկնել մրցմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում