21:08  ,  24 օգոստոսի, 2018

«Աթլետիկոյի» սանը՝ «Արարատ-Արմենիայում», Գաբոնի հավաքականի պաշտպանը՝ «Շիրակում» (ֆոտո)

«Արարատ-Արմենիային» է միացել իսպանացի պաշտպան Սերխի Գոնսալեսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա Գոնսալեսը Մադրիդի «Աթլետիկոյի» ակադեմիայի սան է եւ խաղացել է իսպանական ակումբի երիտասարդական թիմի կազմում, իսկ նախորդ մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Գյումրիի «Շիրակը» պայմանագիր է կնքել Գաբոնի ազգային հավաքականի պաշտպան Հենրի Նդոնգի հետ, հաղորդում է soccerway.com-ը:

26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է վրացական «Սամտեդիան»: Նա հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Օսերում» ու լիտվական «Սուդուվայում», իսկ Գաբոնի հավաքականի կազմում անցկացրել է 12 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս