16:31  ,  24 օգոստոսի, 2018

ԱԱ. Ռաֆայել Հակոբյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հակոբյանը դուրս է եկել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող  բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ:

56 կգ քաշային կարգի երկրորդ մենամարտում Հակոբյանը հաղթել է վրացի Գիա Տոտլաձեին: Մեկնարկային փուլում հայ բռնցքամարտիկն ուժեղ էր գտնվել թուրք Այկոլ Միզանից:

Օգոստոսի 24-ին ռինգ դուրս կգան նաեւ 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, որոնք եւս մեկնարկել էին հաղթանակով եւ կգոտեմարտեն քառորդ եզրափակիչի ուղեգրի համար:

Հայաստանը երիտասարդական հավաքականի կազմում Բուդապեշտ էին մեկնել նաեւ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը ու 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, որոնք մեկնարկել էին պարտությամբ եւ լքել պայքարը:

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 7 բռնցքամարտիկներ իրավունք էին ստացել մասնակցելու երիտասարդական աշխարհի առաջնությանը, սակայն 2 բռնցքամարտիկները վնասվածքի պատճառով չեն մեկնել մրցմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս