15:33  ,  24 օգոստոսի, 2018

Գոռ Երիցյանը կմենամարտի Ալեքսանդր Շարոնովի հետ

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 21-ին: Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 23-ամյա Երիցյանը կմրցի ռուս Ալեքսանդր Շարոնովի հետ, հայտնում է Punch Boxing Armenia-ի մամուլի ծառայությունը:

Նույն երեկոյի ընթացքում ռինգ է դուրս գալու նաեւ Արամ Ավագյանը, որը WBC international silver գոտին կփորձի պաշտպանել ռուս Եվգենի Սմիրնովի հետ մենամարտում:

Գոռ Երիցյանը նախորդ անգամ ռինգ դուրս եկել է հուլիսի 28-ին՝ Սոչիում կայացած 8 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով Հարավային Աֆրիկան ներկայացնող 40-ամյա Ալի Ֆունեկային: Դա հայ բռնքամարտիկի 7-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ 6 մենամարտերում նա հաղթել էր նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում