Անգլիական «Բարնլիի» երկրպագուները Հունաստանում հարձակման են ենթարկվել «Օլիմպիակոսի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղից առաջ:
Sky Sports-ի համաձայն՝ երկրպագուներից մեկին դանակահարել են: Վնասվածք են ստացել եւս 4 մարդիկ: «Բարնլիի» երկրպագուների վրա հարձակվել են հանդիպումից անմիջապես առաջ: Տուժողներին օգնություն են ցուցաբերել ստադիոնում:
«Օլիմպիակոսի»՝ 3:1 հաշվով հաղթանակով ավարտված խաղին ներկա են եղել «Բարնլիի» 900 երկրպագուներ: «Օլիմպիակոսն» ու Հունաստանի ոստիկանությունը հետաքննություն են սկսել միջադեպի վերաբերյալ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում