11:50  ,  24 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա. Անգլիացի երկրպագուին դանակահարել են «Օլիմպիակոսի» խաղից առաջ

Անգլիական «Բարնլիի» երկրպագուները Հունաստանում հարձակման են ենթարկվել «Օլիմպիակոսի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղից առաջ:

Sky Sports-ի համաձայն՝ երկրպագուներից մեկին դանակահարել են: Վնասվածք են ստացել եւս 4 մարդիկ: «Բարնլիի» երկրպագուների վրա հարձակվել են հանդիպումից անմիջապես առաջ: Տուժողներին  օգնություն են ցուցաբերել ստադիոնում:

«Օլիմպիակոսի»՝ 3:1 հաշվով հաղթանակով ավարտված խաղին ներկա են եղել «Բարնլիի» 900 երկրպագուներ: «Օլիմպիակոսն» ու Հունաստանի ոստիկանությունը հետաքննություն են սկսել միջադեպի վերաբերյալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English