09:09  ,  24 օգոստոսի, 2018

2 միլիարդ եվրո պարգեւավճար՝ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում

2018/19 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ընդհանուր պարգեւավճարները կկազմեն 1,95 միլիարդ եվրո, հաղորդում է Calcio e Finanza-ը:

Նախորդ 3 մրցաշրջաններում այդ գումարը կազմում էր 1.4 միլիարդ եվրո:

2018/19 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղերում (սկսած խմբային փուլից) յուրաքանչյուր հաղթանակը թիմերին կհարստացնի 2.7 միլիոն եվրոյով, իսկ ոչ ոքին՝ 900 հազար եվրոյով:

Փլեյ-օֆֆ դուրս գալու համար թիմերը կստանան 9.5 միլիոն եվրո, քառորդ եզրափակիչ՝ 10.5 միլիոն, իսկ կիսաեզրափակիչ՝ 12 միլիոն: Եզրափակիչի մասնակիցները կստանան 15-ական միլիոն եվրո, իսկ հաղթողը՝ եւս 4 միլիոն:

Չեմպիոնների լիգայում խաղերի արդյունքներից բացի (585 միլիոն), մասնակիցները գումար կստանան նաեւ հեռարձակման իրավունքներից (292 միլիոն) եւ բրենդային ու պատմական վճարներից (585 միլիոն), ինչպես նաեւ կստանան ֆիքսված գումար մրցաշարին մասնակցելու համար (488 միլիոն եվրոն հավասարաչափ կբաժանվի 32 մասնակիցների մեջ):

Պատմական վճարները որոշվում են վերջին 10 տարում ակումբների վարկանիշներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով