10:12  ,  24 օգոստոսի, 2018

«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյան vs Հիկարու Նակամուրա

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում հանգստյան օրվանից հետո օգոստոսի 24-ին կկայանան 6-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

Նախորդ 5 տուրերում Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին ու ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի ու աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Հայ գրոսմայստերն ունի 3 միավոր եւ բաժանում է 1-5-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գավաթ», 6-րդ տուր

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան) 

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում