20:43  ,  23 օգոստոսի, 2018

Բասկետբոլի Հայաստանի առաջնությանը կմասնակցեն 8 թիմեր

Բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի կանոնավոր առաջնությանն այս տարի կմասնակցեն 8 թիմեր Հայաստանի տարբեր մարզերից, Երեւանից ու Արցախից, հայտնում են բասկետբոլի ֆեդերացիայից:

Այս մրցաշրջանում լիգային չի մասնակցի «Ինժեներ» ակումբը: Լիգայի նորեկներն են՝ «Արագած» եւ «Էրեբունի» ակումբները, որոնք ներկայացնում են Երեւանը:

Ա լիգան կանցկացվի շրջանաձեւ համակարգով՝ երկու շրջանով, այնուհետ թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:

Ա լիգային կմասնակցեն «Ուրարտու Վիվարո» (Երևան), ՖԻՄԱ (Երեւան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Արագած» (Երեւան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ Սպորտ» (Երեւան) եւ «Էրեբունի» (Երեւան) ակումբները: «Ուրարտու Վիվարոն» տնային հանդիպումները կանցկացնի Վանաձոր քաղաքում:

«Ա» լիգան կմեկնարկի հոկտեմբերի 6-ին եւ կշարունակվի մինչեւ 2019 թվականի մայիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում