11:21  ,  23 օգոստոսի, 2018

«Այաքսի» երկրպագուների գեղեցիկ ներկայացումը Չեմպիոնների լիգայի խաղից առաջ (ֆոտո)

Ամստերդամի «Այաքսի» երկրպագուները գեղեցիկ ներկայացում են անցկացրել Կիեւի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղից առաջ: Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» ստադիոնում կայացած հանդիպումից առաջ հոլանդացի ֆանատները երգել են ու ծխագլաններ օգտագործել:

Հիշեցնենք, որ «Այաքսը» տնային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Կիեւում:

Չեմպիոնների լիգայի այս փուլում հաղթողները նվաճում են խմբային մրցաշարի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով