23:17  ,  22 օգոստոսի, 2018

«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Վիշի Անանդի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան ավարտվեց 36-րդ քայլում:

Տուրի մյուս 4 պարտիաներում եւս հաղթող չեղավ:

Նախորդ 4 տուրերում Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին ու ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ հետ: Հայ գրոսմայստերն ունի 3 միավոր եւ բաժանում է 1-5-րդ տեղերը:

Օգոստոսի 23-ին մրցաշարում հանգստյան օր է: Օգոստոսի 24-ին կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գավաթ», 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում