13:15  ,  22 օգոստոսի, 2018

«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյան vs Վիշի Անանդ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում օգոստոսի 22-ին տեղի կունենա 5-րդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

Նախորդ 4 տուրերում Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին ու ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ հետ: Հայ գրոսմայստերն ունի 2.5 միավոր եւ բաժանում է 1-5-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գավաթ», 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում