13:44  ,  22 օգոստոսի, 2018

«Բարսելոնայի» ու «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը գոլ է խփել 3 տարվա ընդմիջումից հետո

Բելառուսական ԲԱՏԷ-ի 37-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը գոլի հեղինակ է դարձել տեւական ընդմիջումից հետո: Դա տեղի է ունեցել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում, որում Բելառուսի հավաքականի, «Բարսելոնայի» ու Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին, իսկ 88-րդ րոպեին կրճատել է հաշիվը: Այդ խաղում ԲԱՏԷ-ն տնային պարտություն էր կրել 2:3 հաշվով:

Ալեքսանդր Գլեբը նախորդ անգամ գոլի հեղինակ էր դարձել 2015 թվականի մայիսին, երբ հանդես էր գալիս թուրքական «Գենչլերբիրլիգիի» կազմում:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի ու ԲԱՏԷ-ի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին Հոլանդիայում: Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հաղթողները նվաճում են խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում