11:10  ,  22 օգոստոսի, 2018

Ռեմզին աշխատավարձի բարձրացում է պահանջում «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալը» Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզիի ապագան շարունակում է մնալ հարցականի տակ:

Evening Standard-ի համաձայն՝ անգլիական ակումբը չի ցանկանում բաժանվել 27-ամյա ֆուտբոլիստից, սակայն պատրաստ չէ նրան վճարել այնքան աշխատավարձ, որքան ստանում է գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը:

Ռեմզին պահանջում է աշխատավարձի բարձրացում: Այժմ նա ստանում է շաբաթական 110 հազար ֆունտ ստերլինգ, իսկ Օզիլի շաբաթական աշխատավարձը կազմում է 350 հազար ֆունտ:

Հիշեցնենք, որ Աարոն Ռեմզին 2008 թվականից է «Արսենալի» համակարգում, իսկ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում