10:28  ,  22 օգոստոսի, 2018

ՊՍՎ-ն ընդհատեց առանց հաղթանակների շարքը եվրագավաթներում

Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը», ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում 3:2 հաշվով հաղթելով բելառուսական ԲԱՏԷ-ին, ընդհատել է 10-խաղյա առանց հաղթանակների շարքը եվրագավաթներում:

Նախորդ անգամ հոլանդական ակումբը եվրագավաթներում հաղթել էր 2015 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ուժեղ գտնվելով Մոսկվայի ԲԿՄԱ-ից (2:1): Դրանից հետո ՊՍՎ եվրագավաթներում կրել էր 6 պարտություն եւ 4 խաղ ավարտել ոչ ոքի:

ՊՍԺ-ի ու ԲԱՏԷ-ի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին Հոլանդիայում: Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հաղթողները նվաճում են խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում