09:35  ,  22 օգոստոսի, 2018

Ռոնալդուի ընտանիքը՝ «Յուվենտուսի» համազգեստով (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն հրապարակել է լուսանկար, որում նրա ընտանիքի բոլոր անդամները իտալական ակումբի համազգեստով են:

«Բյանկոներների ընտանիք»,- լուսանկարը մեկնաբանել է 33-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ այս ամռանը Մադրիդի «Ռեալից» Իտալիա տեղափոխված պորտուգալացի հարձակվողը «Յուվենտուսի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա տրանսֆերը կազմել է 112 միլիոն եվրոյով: Ռոնալդուն Արքայական ակումբում հանդես է եկել 2009-2018-ը՝ անցկացրած 438 խաղում դառնալով 450 գոլի եւ 131 գոլային փոխանցման հեղինակ:

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում