22:08  ,  21 օգոստոսի, 2018

Մխիթարյան. Այլեւս չենք ցանկանում խաղալ այն ֆուտբոլը, որը պահանջում էր Վենգերը

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ թիմի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի դավանած խաղից տարբերվող ֆուտբոլ: Այդ  մասին ասել է անգլիական ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Մենք ունենք նոր մարզիչ եւ նոր փիլիսոփայություն: Մենք այլեւս չենք ցանկանում խաղալ այն ֆուտբոլը, որը պահանջում էր Վենգերը: Էմերին խնդրում է մեզ գերիշխել խաղադաշտում: Մենք ձգտում ենք կատարել դա եւ միայն գնդակը առաջ չուղարկել:

Մենք գոհ չենք թիմի ընթացիկ արդյունքներից, բայց մնում ենք լավատես եւ հավատում մեր ուժերին: Արդյունք կլինի»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է  Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության առաջին երկու տուրերում «Արսենալը» պարտվել է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ «Չելսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում