20:44  ,  21 օգոստոսի, 2018

«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել Անտուան Գրիզմանին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին, հաղորդում է A Bola-ն:

«Բավարիայի» ղեկավարությունը թիմը ուժեղացնելու տարբերակներ է փնտրում վետերաններ Արյեն Ռոբենին եւ Ֆրանկ Ռիբերիին շուտով հրաժեշտ տալու ֆոնին:

Նրանց կարծիքով՝ լավագույն թեկնածուն 27-ամյա Գրիզմանն է, որի պայմանագրում «Աթլետիկոն» տրանսֆերային գին է սահմանել 200 միլիոն եվրո:

Գրիզմանի պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը: Նա իսպանական թիմում է 2014 թվականից: Այս ամռանը Գրիզմանը մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին որոշեց մնալ «Աթլետիկոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում