19:42  ,  21 օգոստոսի, 2018

Դեւիդ Բեքհեմը կստանա ՈւԵՖԱ-ի նախագահի մրցանակը

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը կստանա ՈւԵՖԱ-ի նախագահի ամենամյա մրցանակը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

ՈւԵՖԱ-ի նախագահի մրցանակը շնորհվում է 1998 թվականից: Առաջին դափնեկիրը եղել է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ (1985-1995) Ժակ Դելորը: 1999, 2015 եւ 2016 թվականներին մրցանակը չի շնորհվել:

Անցած տարի ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը եվրոպական ֆուտբոլում ունեցած ներդրման համար մրցանակը հանձնեց իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Տոտիին, որը կարիերան ավարտել էր 2017թ. գարնանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English