23:14  ,  21 օգոստոսի, 2018

Հայաստանի պատանեկան թիմի նախկին խաղացողը տեղափոխվել է Նալչիկի «Սպարտակ»

Կենտրոնական պաշտպան Գրիգորի Էմեկսուզյանը Սոչիի «Մեդիկից» տեղափոխվել է Նալչիկի «Սպարտակ», հայտնում է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբի մամուլի ծառայությունը:

20-ամյա հայ ֆուտբոլիստը նախկինում ներկայացրել է Հայաստանի մինչեւ 17 եւ 19 տարեկանների հավաքականները:

Երեւանի «Արարատի» եւ Արեւմտյան Հայաստանի նախկին խաղացող Թամազ Ավդալյանը փոխել է ակումբը Ուկրաինայում: 24-ամյա հարձակվողը «Նիվայից» տեղափոխվել է «Չայկա», որը ներկայացնում է Ուկրաինայի երկրորդ դիվիզիոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում