18:45  ,  21 օգոստոսի, 2018

Պրիմերայի ֆուտբոլիստները դեմ են ԱՄՆ-ում եւ Կանադայում Իսպանիայի առաջնության խաղեր անցկացնելուն

Իսպանական Պրիմերայի ակումբների ֆուտբոլիստները դժգոհ են լիգայի ղեկավարության որոշումից, որի համաձայն ԱՄՆ-ում եւ Կանադայում պետք է տեղի ունենան Իսպանիայի առաջնության մի քանի հանդիպումներ:

Պրիմերայի բոլոր ակումբների ավագները օգոստոսի 22-ին Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի գրասենյակում կկազմեն համատեղ հայտարարություն այդ որոշման դեմ: Ֆուտբոլիստները հանդես կգան նաեւ Իսպանիայի առաջնության հանդիպումները ուրբաթ եւ երկուշաբթի անցկացնելու դեմ, հաղորդում է AS-ը:

Իսպանական լիգան համաձայնության էր հասել Relevant ընկերության հետ առաջիկա 15 տարիներին ԱՄՆ-ում եւ Կանադայում Իսպանիայի առաջնության մի քանի հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ: Պայմանագրի կետերից մեկի համաձայն ԱՄՆ-ում պետք է տեղի ունենա նաեւ «Բարսելոնայի» եւ «Ռեալի» միջեւ հանդիպումներից մեկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում