18:14  ,  21 օգոստոսի, 2018

«Յուվենտուսը» հրաժարվել է Խեդիրային վաճառել ՊՍԺ-ին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» մերժել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի առաջարկը գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է Tuttosport-ը:

«Յուվենտուսը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը 31-ամյա ֆուտբոլիստի հետ: ՊՍԺ-ն պատրաստվում է Ադրիեն Ռաբյոյի հեռանալուն եւ փոպարինող է փնտրում:

Իտալիայի անցած առաջնությունում Խեդիրան մասնակցել է 26 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում