16:54  ,  21 օգոստոսի, 2018

«Այաքսի» ֆուտբոլիստը կոմայից դուրս գալուց հետո սկսել է ճանաչել հարազատներին

Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստ Աբդելակա Նուրիի եղբայր Աբդերահիմը պատմել է 21-ամյա ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին: 2017-ի հուլիսին Աբդելակա Նուրին գիտակցությունը կորցրել էր գերմանական «Վերդերի» հետ ընկերական խաղում, իսկ հետո հայտնվել էր կոմայի մեջ:

«Նա արդեն ավելի լավ է, քան մի քանի ամիս առաջ: Ամեն դեպքում, ֆիզիկական առումով դա շատ բարդ է: Նուրին հիմնականում պառկած է եւ չի կարողանում ինքնուրույն շարժվել: Նա կարողանում է շարժել միայն գլուխը: Երբեմն մենք նրան նստեցնում են անվասայլակի վրա, իսկ նախկինում դա շատ բարդ էր:

Սկզում մենք չէինք կարողանում հաղորդակցվել նրա հետ, քանի որ նրա աչքերը փակ էին, քանի դեռ կոմայի մեջ էր: Հիմա, եթե Նուրիին ասենք բացիր բերանդ կամ շարժիր հոնքերդ, ապա նա կարող է անել դա»,- ֆուտբոլիստի եղբոր խոսքը մեջբերում է NOS.nl-ը:

Հիշեցնենք, որ Աբդելակա Նուրին ստացել էր գլխուղեղի չվերականգնվող վնասվածքներ։ Ավելի վաղ նշվում էր որ նա, հավանաբար, երբեք չի կարողանա քայլել եւ խոսել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում