16:25  ,  21 օգոստոսի, 2018

Դորտմունդի «Բորուսիայի» գավաթային «քամբեքը»

Դորտմունդի «Բորուսիան» մեծ դժվարությամբ է հաղթահարել ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի արգելքը:

«Գրոյտեր Ֆյուրտի» դեմ արտագնա խաղում դորտմունդցիները 2:1 հաշվով հաղթել են լրացուցիչ ժամանակում:

Դաշտի տերերը հաշվի մեջ առջեւում են եղել մինչեւ ավելացված ժամանակի 5-րդ րոպեն, երբ փոխարինման դուրս եկած բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելը հավասարեցրել է հաշիվը: Խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, իսկ «Բորուսիայի» հաղթական գոլը 120-րդ րոպեին խփել է գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում