14:48  ,  21 օգոստոսի, 2018

Տիգրան Բարսեղյան. Խաղի ժամանակ ունեցանք խնդիրներ, բայց հավատում էինք հաղթանակին

«Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Ռենովայի» դեմ ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության երկրորդ տուրի խաղում միակ ու հաղթական գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ուրախ եմ հաղթանակի համար, սակայն պետք է նշեմ, որ դա ամբողջ թիմի հաջողությունն էր: Ամբողջ թիմն աշխատեց այս արդյունքի համար: Բոլորս արժանի ենք այս հաղթանակին: Խաղի ժամանակ ունեցանք որոշակի խնդիրներ, թեեւ գերազանցում էինք մրցակցին: Սակայն հավատում էինք հաղթանակին եւ ես երջանիկ եմ, որ կարողացանք վաստակել 3 միավոր»,- Բարսեղյանի խոսքը մեջբերում է «Վարդարի» կայքը:

Հիշեցնենք, որ Բարսեղյանը խաղի միակ գոլը խփել էր 75-րդ րոպեին: 24-ամյա ֆուտբոլիստն անցկացրել էր ամբողջ հանդիպումը, իսկ 43-րդ րոպեին ստացել է դեղին քարտ:

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ էր դարձել նաեւ Մակեդոնիայի առաջնության առաջին տուրի խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով