15:41  ,  21 օգոստոսի, 2018

«Արսենալը» փորձաշրջանի է հրավիրել ռուսական ակումբի 18-ամյա ֆուտբոլիստին

Լոնդոնի «Արսենալը» դիմել է Բաշկիրիայի «Ուֆային»՝ խնդրելով փորձաշրջանի ուղարկել 18-ամյա պաշտպան Իգոր Դինեեւին: Այդ մասին հայտնել է «Ուֆայի» գլխավոր տնօրեն Շամիլ Գազիզովը, հաղորդում է «Чемпионат»-ը:

Ռուսական ակումբը դեռ չի պատասխանել «Արսենալի» նամակին:

Ռուս ֆուտբոլիստն «Ուֆայի» սան է եւ հանդես է գալիս նաեւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում: Նա դեռ նորամուտը չի նշել Ռուսաստանի Պրեմյեր լիգայում: Ռուսաստանի երիտասարդական առաջնության նախորդ մրցաշրջանում Դենեեւը մասնակցել է 24 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում