15:15  ,  21 օգոստոսի, 2018

Գրավեց ամենաթանկ դարպասապահի դարպասն ու մասնակցեց նոր մրցաշրջանի ամենաբազմաքայլ կոմբինացիային. Մխիթարյանը 2 ցուցանիշ է գրանցել

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խաղում գրավելով «Չելսիի» դարպասը, գրանցել է 2 ցուցանիշ, գրում է express.co.uk-ը:

Հայաստանի հավաքականի ավագն առաջին ֆուտբոլիստն է, որը գրավում է «Չելսիի» նորեկ Կեպա Արիսաբալագայի դարպասն աշխարհի ամենաթանկ դարպասապահի կարգավիճակում: 23-ամյա իսպանացուն ձեռք բերելու համար «Չելսին» այս ամռանը 80 միլիոն եվրո էր վճարել Բիլբաոյի «Աթլետիկին»:

Բացի այդ, «Արսենալի» երկրորդ գոլային գրոհն Անգլիայի այս առաջնության ամենաբազմաքայլ կոմբինացիան էր: Այդ գրոհի ժամանակ Մխիթարյանը գոլային փոխանցում էր կատարել նիգերիացի կիսապաշտպան Ալեքս Իվոբիին:

Հիշեցնենք, որ «Չելսիի» խաղադաշտում կայացած խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, սակայն «Արսենալը» պարտվել էր 2:3 հաշվով:

«Արսենալի» կազմում անցկացրած Պրեմյեր լիգայի 13 խաղերում Հենրիխ Մխիթարյանը ներգրավված է եղել 8 գոլերում` դառնալով 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում