12:38  ,  21 օգոստոսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վստահում է Մոուրինյոյին եւ չի դիտարկում Զիդանի թեկնածությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կշարունակի աշխատանքն անգլիական ակումբում՝ չնայած նրա հնարավոր հեռացվելու մասին լուրերին:

BBC-ն գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը լիովին վստահում է պորտուգալացի մասնագետին եւ մտադիր չէ այս մրցաշրջանի ընթացքում բաժանվել նրանից: Աղբյուրը նաեւ նշում է, որ անգլիական ակումբը չի դիտարկում Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հրավիրելու տարբերակը: Բրիտանական մամուլը վերջին շրջանում ֆրանսիացի մասնագետին ուղարկում է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հիշեցնենք, որ 55-ամյա Մոուրինյոն 2016 թվականից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը», որի հետ նվաճել է Անգլիայի սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի հուլիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում