14:10  ,  21 օգոստոսի, 2018

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մարզվում է «Արցախում» (ֆոտո)

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մարզվում է «Արցախում», որը նախապատրաստվում է Երեւանի «Արարատի» դեմ Բարձրագույն խմբի չորրորդ տուրի խաղին:

«Արցախում» հանդես է գալիս նաեւ Հովհաննես Համբարձումյանի կրտսեր եղբայրը՝ Հակոբը, որը վերջին շրջանում վերականգնվում է վնասվածքից:

27-ամյա Համբարձումյանը 2014 թվականից խաղում էր մակեդոնական «Վարդարում», որի կազմը լքել էր այս ամռանը: Մակեդոնիայի նախորդ առաջնությունում նա մասնակցել էր 14 հանդիպման, դարձել 2 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Բանանցի» մարզադպրոցի սան է եւ 2007-2014-ը հանդես է եկել երեւանյան ակումբի գլխավոր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում