12:07  ,  21 օգոստոսի, 2018

«Լիվերպուլի» ֆուտբոլիստի ռեկորդը Պրեմյեր լիգայում

«Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները, գոլի հեղինակ դառնալով «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խաղում (2:0), սահմանել է ռեկորդ, հայտնում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:

32-ամյա Միլներն առաջին ֆուտբոլիստն է, որը Պրեմյեր լիգայում 8 անընդմեջ գոլի հեղինակ դարձել է 11 մետրանոց հարվածով:

Ջեյմս Միլները 2015-ի ամռանը «Մանչեսթեր Սիթիից» է տեղափոխվել «Լիվերպուլ»: 2009-2016-ը նա հանդես է եկել նաեւ Անգլիայի հավաքականում՝ 61 խաղում դառնալով մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում