13:12  ,  21 օգոստոսի, 2018

Պրեմյեր լիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Չելսիի» դեմ արտագնա հանդիպման արդյունքում Հայաստանի հավաքականի ավագը ստացել է 8.5 գնահատականը:

Հիշեցնենք, որ «Չելսիի» խաղադաշտում կայացած խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, սակայն «Արսենալը» պարտվել էր 2:3 հաշվով:

«Արսենալի» կազմում անցկացրած Պրեմյեր լիգայի 13 խաղերում Հենրիխ Մխիթարյանը ներգրավված է եղել 8 գոլերում` դառնալով 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում