10:44  ,  21 օգոստոսի, 2018

Սիմեոնեն ռեկորդ սահմանեց «Աթլետիկոյում»

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ռեկորդ է սահմանել իսպանական ակումբում:

48-ամյա արգենտինացին առաջին մարզիչն է, որն 8 մրցաշրջան անընդմեջ գլխավորում է «Աթլետիկոն»: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր իսպանացի Ռիկարդո Զամորային, որը մադրիդյան ակումբը գլխավորել է 1939-1946-ը, հաղորդում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում փոխչեմպիոն «Աթլետիկոն» 1:1 հաշվով էր ավարտել «Վալենսիայի» հետ արտագնա հանդիպումը: Օրեր առաջ Դիեգո Սիմեոնեի թիմը նվաճել էր Եվրոպայի սուպերգավաթը՝ 4:2 հաշվով հաղթելով Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս