10:08  ,  21 օգոստոսի, 2018

Արսեն Վենգերը կպարգեւատրվի Լիբերիայի բարձրագույն շքանշանով

Լոնդոնի «Արսենալի» լեգենդար գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կպարգեւատրվի Լիբերիայի բարձրագույն շքանշանով: Արարողությունը տեղի կունենա օգոստոսի 24-ին՝  Լիբերիայի անկախության օրը: Վենգերի պես շքանաշան կստանա նաեւ ֆրանսիացի հայտնի մասնագետ Կլոդ Լե Պուան, հայտնում է France Football-ը:

Ֆրանսիացի 2 մասնագետները շքանշանի կարժանանան Լիբերիայի նորընտիր նախագահ, «Ոսկե գնդակ-1995»-ի դափնեկիր Ջորջ Վեայի նախաձեռնությամբ: Նախկին ֆուտբոլիստը ցանկանում է շնորհակալություն հայտնել 2 մարզիչներին, որոնք նրա համար ճանապարհ են բացել եվրոպական ֆուտբոլում:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ջորջ Վեան հանդես է եկել «Մոնակոյում», ֆրանսիական ՊՍԺ-ում, իտալական «Միլանում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում» ու «Չելսիում», ֆրանսիական «Մարսելում» ու արաբական «Ալ Ջազիրայում»։ ՖԻՖԱ-ն նրան ճանաչել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ 1989, 1994 ու 1995 թվականներին նա ճանաչվել էր Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ:

Վեան միակ աֆրիկացի ֆուտբոլիստն է, որն արժանացել է «Ոսկե գնդակին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս