09:53  ,  21 օգոստոսի, 2018

Պաշտոնական. Բալոտելին եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Նիցայում»

Ֆրանսիական «Նիցան» պաշտոնապես հայտարարել է, որ իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին մնում է թիմում:

Ֆրանսիական ակումբն ու 28-ամյա ֆուտբոլիստը փոխհամաձայնության են եկել համագործակցությունը եւս մեկ մրցաշրջանով շարունակելու հարցում: Բալոտելին երրորդ մրցաշրջանը կանցկացնի «Նիցայում», որի կազմում դարձել է 43 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Բալոտելին ամառային արձակուրդից հետո ուշացումով էր միացել «Նիցային» եւ հայտնել Իտալիա վերադառնալու ցանկություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում