09:35  ,  21 օգոստոսի, 2018

Ուսեյն Բոլթը մարզվել է ավստրալական ակումբի կազմում

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթն առաջին մարզումն է անցկացրել ավստրալական «Սենտրալ Կոստ Մարինես» ֆուտբոլային ակումբի կազմում, հայտնում է FOX Sports-ը:

Ջամայկացի արագավազորդը պատմել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալը շարունակում է մնալ իր երազանքը:

«Ավստրալիայի առաջնությունում նորամուտը կլինի մեծ քայլ եւ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու եւս մեկ հույս: Լինի մեկ կամ 5 հանդիպում, միեւնույն է, դա իմ երազանքն է»,- ասել է 32-ամյա Բոլթը:

Հիշեցնենք, որ աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը կարիերան ավարտել էր նախորդ տարվա օգոստոսին Լոնդոնում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում