00:41  ,  21 օգոստոսի, 2018

«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը կիսեցին միավորը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է) երրորդ տուրում մրցեցին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը: 37-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Սպիտակներով խաղում է Լեւոն Արոնյանը: Նրանք 3 հնարավորից վաստակել են 2-ական միավոր եւ ընթացիկ առաջատարներն են:

Առաջին տուրում Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, իսկ երկրորդ տուրում սեւերով ոչ ոքի  խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում