23:53  ,  20 օգոստոսի, 2018

«Վալենսիան» ու «Աթլետիկոն» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Վալենսիային», որի ֆուտբոլիստների խաղի մեկնարկից առաջ պատվո միջանցք կազմեցին հյուրերի համար Եվրոպայի սուպերգավաթը նվաճելու կապակցությամբ:

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առաջին հասավ հաջողության: 26-րդ րոպեին «Վալենսիայի» դարպասը գրավեց արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան, որն արդյունավետ օգտագործեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի փոխանցումը:

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը իսպանացի հարձակվող Ռոդրիգոյի գոլի շնորհիվ վերականգնեցին հավասարությունը՝ 1:1:

Այս թիմերը 1-ական միավորով 8-9-րդ տեղերում են:

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Վալենսիա» - «Աթլետիկո»՝ 1:1 (տեսանյութ)

Ռոդրիգո, 56 - Անխել Կոռեա, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում