Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը կարիերան կշարունակի Թուրքիայում: Ստամբուլի «Բեշիկթաշը» երկու տարով կվարձակալի գերմանացի խաղացողին, հաղորդում է RMC Sport-ը:
Նշվում է, որ Լորիս Կարիուսը դեռ համաձայնություն չի տվել անձնական պայմանագրին, սակայն ակումբներն արդեն հասել են համաձայնության:
Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերին ձեռք բերելուց հետո «Լիվերպուլը» Կարիուսին չի երաշխավորում մշտական խաղաժամանակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում