22:10  ,  20 օգոստոսի, 2018

«Արսենալի» նախկին խաղացողը քննադատել է Հենրիխ Մխիթարյանին

«Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումից հետո «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ստյուարտ Ռոբսոնը քննադատել է Ունաի Էմերիի գլխավորած թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մխիթարյանը չի գերիշխում, նա չի վերցնում իր վրա խաղը: Նա թիմի առաջատարը չէ, իսկ «Արսենալին» պետք են ֆուտբոլիստներ, որոնք իրենց հետեւից կտանեն թիմը»,- Ռոբսոնի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» «Չելսիին» պարտվել է 2:3 հաշվով: Ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով