23:12  ,  20 օգոստոսի, 2018

Մարաշլյանի հերթական գոլն ԱՄՆ-ում, Գելոյանի գոլային փոխանցումը Ռուսաստանում

ՄԼՍ-ի 25-րդ տուրում «Լոս Անջելեսը» տանը 2:0 հաշվով պարտության է մատնել «Կոլորադոյին»: Երկրորդ գոլը խփել է 20-ամյա ամերիկահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը:

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 7-րդ տուրում Յարոսլավլի «Շիննիկը» տանը նվազագույն հաշվով հաղթել է «Զենիթ-2»-ին: Գոլային փոխանցման հեղինակ է դարձել կիսապաշտպան Իշխան Գելոյանը:

Արգենտինայի Պրիմերայի երկրորդ տուրում «Աթլետիկո Ուրականը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Ալդոսիվիին»: Հյուրերի կազմում 70-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի թեկնածու, հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Կոլումբիայի Պրիմերայի 5-րդ տուրում «Բոյակա Չիկոն» տանը հաղթել է «Խունիորին»՝ 2:1: Դաշտի տերերի կազմում 65 րոպե անցկացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը:

Դանիական Սուպերլիգայի 6-րդ տուրում «Հոբրոն» արտագնա խաղում 0:3 հաշվով պարտվել է «Ռանդերսին»: Հյուրերի կազմում առաջին խաղակեսին մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը:

Խորվաթիայի առաջնության չորրորդ տուրում «Գորիցան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Հայդուկին»: Հաղթող թիմի կազմում 77-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում