21:11  ,  20 օգոստոսի, 2018

ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» երկու խաղացողների

Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչին եւ Սերխիո Բուսկետսին:

Փարիզյան սուպերակումբը մտադիր է տրանսֆերային գործարքներն ավարտել մինչեւ այս տրանսֆերային պատուհանի փակվելը, հաղորդում է Sport.es-ը:

Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ կատալոնական ակումբի հետ նախատեսված են մինչեւ 2021 թվականը:

Անցած մրցաշրջանում Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը «Բարսելոնայում» մասնակցել է 55 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում: Բուսկետսն անցած մրցաշրջանում խփել է 1 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում 50 խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում