19:51  ,  20 օգոստոսի, 2018

Կլոպ. Գրեթե որոշել էի չգնել Ալիսոնին՝ Կարիուսին աջակցելու համար

Գրեթե որոշել էի չգնել Ալիսոնին, որպեսզի աջակցեմ Կարիուսին, Չեմպիոնների լիգայում մեր պարտությունը կապ չունի Ալիսոնի տրանսֆերի հետ, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ զորակցելով դարպասապահ Կարիուսին, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում թույլ էր տվել կոպիտ սխալներ:

«Հանրության արձագանքը Կարիուսի անհաջող խաղին եւ փորձը մեկուսացնել նրան թիմից, գրեթե համոզել էին ինձ չգնել Ալիսոնին, քանի որ ես ցանկանում էի այդ քայլով աջակցել Կարիուսին:

Չեմ կարծում, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում թույլ տված սխալներն ազդել են Կարիուսի վրա: Մենք խոսում ենք հեղինակության մասին: Կարիուսը գերազանց դարպասապահ է: Բոլորն էլ սխալվում են: Նա պետք է շարունակի համառ աշխատանքը: Կարիուսն ընդամենը 25 տարեկան է: Այդ տարիքում դարպասապահները նոր սկսում են բացվել: Ութ տարի հետ նրա սխալները ոչ ոք չի հիշի: Ուրախ եմ աշխատել նրա հետ: Մենք պարզապես գտել ենք ավելի լավ դարպասապահի եւ պայմանագիր ենք կնքել նրա հետ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլը» «Ռեալին» պարտվել է 1:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս