19:15  ,  20 օգոստոսի, 2018

Խորեն Բայրամյանը՝ «Ախմատի» դեմ հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո)

Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի թեկնածու Խորեն Բայրամյանը ճանաչվել է Գրոզնու «Ախմատի» դեմ Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրի հանդիպման լավագույն խաղացող:

«Ռուբինի» մամուլի ծառայության անցկացրած առցանց հարցման մասնակիցների 45.5 տոկոսը քվեարկել է 26-ամյա ֆուտբոլիստի օգտին: Բայրամյանը հետ է թողել Չիկո Ֆլորեսին (13.9) եւ Սերդար Ազմունին (13.5):

Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, Բայրամյանը խփել է իր առաջին գոլը կազանյան թիմում: «Ախմատը» խուսափել է պարտությունից ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում