18:43  ,  20 օգոստոսի, 2018

Ալեքսիս Սանչեսի մասնակցությունը «Տոտենհեմի» դեմ խաղին հարցականի տակ է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը վնասվածք ունի: Նա հայտավորված չէր «Բրայթոնի» դեմ Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խաղին: «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է 2:3 հաշվով: Սանչեսի մասնակցությունը «Տոտենհեմի» դեմ խաղին հարցականի տակ է:

«Չգիտեմ, թե երբ կվերադառնա Սանչեսը: Սպասենք բուժզննման արդյունքին: Կարծում եմ՝ շատ լուրջ վնասվածք չէ: Ենթադրում եմ, որ երկու շաբաթ կբացակայի»,- թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Անգլիայի առաջնության երրորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին: Առաջին երկու տուրերում «Տոտենհեմը» վաստակել է 6, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 3 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English