16:10  ,  20 օգոստոսի, 2018

Դավիդ Սիլվան դաշտ է դուրս եկել նորածին որդու հետ, որի կյանքը փրկել էին բժիշկները (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան «Հադերսֆիլդի» դեմ Պրեմյեր լիգայի երկրորդ տուրի խաղից առաջ դաշտ է դուրս եկել նորածին որդու հետ:

32-ամյա ֆուտբոլիստի կինը 2017-ի դեկտեմբերին ծննդաբերել էր ժամանակից շուտ։ Դրանից հետո բժիշկները 5 ամիս պայքարում էին երեխայի կյանքի համար։ Փոքրիկ Մատեոն առողջացել եւ հիվանդանոցից դուրս էր գրվել մայիսին։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» «Հադերսֆիլդին» հաղթել էր 6:1 հաշվով, իսկ Դավիդ Սիլվան դարձել էր գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում