17:12  ,  20 օգոստոսի, 2018

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը «Չելսիի» դեմ խաղում

Whoscored.com-ը ներկայացրել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 3 հարված, որոնցից մեկն ավարտվել է դարպասի գրավումով: Մխիթարյանի 35 փոխանցումներից թիմակիցներին հասել է 71.4 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է 5 առանցքային փոխանցում, 3 անգամ հաղթել օդային մենապայքարում, 2 անգամ շրջանցել մրցակցին ու 2 անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնների խախտում թույլ չի տվել, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում եւս մրցակիցը չի խախտել կանոնները: Արդյունքում՝ նա ստացել է 8.47 գնահատականը, ինչն ամենաբարձրն է «Արսենալի» կազմում:

Հիշեցնենք, որ «Չելսիի» խաղադաշտում կայացած խաղում Մխիթարյանն անցկացրել էր ամբողջ հանդիպումը եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, սակայն «Արսենալը» պարտվել էր 2:3 հաշվով եւ առանց միավորի 17-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս