15:36  ,  20 օգոստոսի, 2018

Մարգարիտա Գասպարյանը պարտություն է կրել ԱՄՆ-ում

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել նվաճել թենիսի ամերիկյան Նյու-Հեյվենում անցկացվող Premier շարքի մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր:

Որակավորման վերջին փուլում 23-ամյա թենիսիստուհին 3 սեթում պարտվել է Պուերտո Ռիկոն ներկայացնող Մոնիկա Պունգին: 2 ժամ 13 րոպե տեւած մրցախաղում գրանցվել է 5:7, 6:2, 6:2 հաշիվը:

Մոնիկա Պունգն ու Մարգարիտա Գասպարյանը 2012 թվականին հանդիպել էին նաեւ Տաշքենդի մրցաշարում, որտեղ դարձյալ հաղթել էր Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Մարգարիտա Գասպարյանը երեք վիրահատության էր ենթարկվել եւ կորտից բացակայել տեւական ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում